Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։ Առաջինը արցախցու չհանձնվող տեսակն է ու նույնիսկ այս ծանր իրավիճակում, եղած ռեսուրսների պայմաններում ինքնակազմակերպումը։
Եվ երկրորդ, հատկապես երեկվանից Ադրբեջանի նկատմամբ աճող միջազգային ճնշումները։ ՌԴ-ն այս հարցում, բնականաբար, ունի ամենամեծ շահագրգռվածությունը՝ 2-րդ ճակատի գոյությունը նրա համար մեծ խնդիրներ կստեղծի։ Ինչպես նաև ՌԴ-ն ստորագրություն է դրել մի հայտարարության տակ, որն Ադրբեջանը հետևողականորեն խախտում է՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ հեղինակությունը։
Տիգրան Աբրահամյան